Past.am-ը գրում է.

Երեկ երեկոյան  տեղի ունեցավ «Ամարաս» պարային խմբի 20- ամյակը: Քրտնաջան աշխատանքից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ամարացսիները և նրանց գլխավոր պարուսույց` Վիկա Մարտիրոսյանը հանդիսատեսին ներկայացան հին ու նոր պարային համարներով: Բեմում ամարասցիների կոքին փայլեցին նաև հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները` Սիլվա Հակոբյանը, Արամեն, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Քրիստինե Պեպելյանը, Անգելինա Գասպարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլոք:

Այսօր Past.am-ը որոշեց Ձեզ ներկայացնել «Ամարաս» պարային խմբի գլխավոր պարուսույց Վիկա Մարտիրոսյանին և նրա գեղեցիկ ընտանիքը:

Վիա Մարտիրոսյանը ամուսանցել է 2009 թ-ի հունիսի 27-ին Պետրոս Փաշինյանի հետ: Զույգն ունի մեկ դուստր` Նանուլը: Փոքրիկին այսօր արդեն բոլորն են ճանաչում: Նա արդեն հասցրել է նկարահանել մի շարք տեսոհոլովակներ, զուգերգով հանդես գալ Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Նա ամենուր իր աստղային մայրիկի հետ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել