Panorama.am-ը գրում է.
ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել Անդրեաս Ղուկասյանին ու քննարկել բոլոր հարցերը:
«ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքված մի շարք ՀՀ քաղաքացիներ Անդրեաս Ղուկասյանի գլխավորությամբ ցանկանում են նամակ փոխանցել Ազգային ժողով:
Չնայած, որ նամակներ փոխանցելու համար վաղուց է, ինչ կա հատուկ սահմանված կարգ և հատուկ բաժին, որը զբաղվում է նամակների առաքմամբ ԱԺ-ում, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքվել են քաղաքացիներ, հարգելով վերջիններիս, քաղաքացիներին ու հատկապես Անդրեաս Ղուկասյանին տեղեկացրել ենք, որ ես պատրստ եմ անձամբ ստանալ բերված նամակը, տանել համապատասխան գրանցման և հանձնել հասցեատիրոջը, սակայն ՀՀ քաղաքացի Անդրեաս Ղուկասյանն այդ առաջարկը, որը ամենևին պարտավորված չենք կատարել, մերժել է հայտնելով, թե իրենք կոմպրոմիսների չեն գնում: Այս փաստը, խոսում է այն մասին, որ Անդրեաս Ղուկասյանը բնավ չունի նամակ փոխանցելու նպատակ, և, հավանաբար, իր շարժառիթներ այլ են, ինչի մասին գուցե տեղյակ չեն անգամ հավաքի մասնակից քաղաքացիները»,-գրել է Ա. Բաբայանը ֆեսյբուքյան իր էջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



