Elq.am-ը գրում է.
Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 29 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 47-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11, խարդախության 18, յուրացման 5 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, կողոպուտի 1, գողության 11 և խարդախության 5 դեպք:
Նյութի աղբյուր՝ http://elq.am/104893.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել