Tert.am-ը գրում է.
Իրաքի Էր-Ռամադի քաղաքում աշխարհազորայինները, որոնք սատարում են բանակին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, մարտերի համար 1000 նոր մարտիկի են պատրաստում, հաղորդում է РИА Новости-ն։
«Անբար շրջանում ժողովրդական ապստամբությունը պատրաստվում է Էր-Ռամադիի բոլոր ցեղերից 1000 հոգուց բաղկացած նոր մարտական միավոր ձևավորել։ Նրանց կսովորեցնեն և կպատրաստեն քաղաքից 30 կիլոմետր արևելք գտնվող էլ-Հաբանիա բազայում»,- հայտնել է Անբար շրջանում ապստամբ ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ Թարեկ ալ-Ասալը։
Ենթադրվում է, որ նոր մարտիկները կմասնակցեն ԻՊ-ից Էր-Ռամադիի ազատագրման գործողությանը։
Իրաքի բանակը ժողովրդական ապստամբ ուժերի մարտիկների աջակցությամբ շարունակում է երկրի արևմուտքում Անբար շրջանում ահաբեկիչների դեմ մասշտաբային գործողությունը: Մարտերի գլխավոր թեժ կետերից մեկը մնում է շրջանի վարչական կենտրոնը՝ Էր-Ռամադի քաղաքը, որն ԻՊ-ի գրոհայինները գրավել են այս տարվա մայիսին: