Replik.am-ը գրում է.
Ուրալում խորթ հայրը սպանել է մանկահասակ երեխային և վերջինիս գցել ջերմոցը: Մինչ այդ երեխայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ընկերը ծեծում է իր 1,5 տարեկան որդուն: Ոստկանությունից հայտնում են, որ վեճի ժամանակ մարդասպանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ պահանջել է իր ընկերուհուց լքել տունը և վերցնել նաև փոքրիկ երեխային, նա նաև հարվածներ է հասցրել երեխային: Վախեցած կինը վազել է հարևանի տուն և զանգահարել ոստիկանություն, իսկ երեխան մնացել է խորթ հոր հետ: Դեպքի վայր հասած իրավապահները տանը հայտնաբերել են միայն փոքր երեխային, իսկ ավագը` տանը չի եղել: Ավելի ուշ նրան մահացած գտել են տան մոտ գտնվող ջերմոցում:
Խորթ հայրն արդեն խոստովանել է իր մեղքը` նշելով, որ երեխան բարձր ձայնով լացել է, ինչի համար էլ ինքը սպանել է վերջինիս:



