1. Երկուսն էլ Հայաստանից դուրս ուղղակի ՀՀ քաղաքացի են. դրսում նենց օլիգարխներ ու նենց աստղեր կան, որ իրանք վաբշե հաշիվ չեն:
2. Երկուսն էլ սիրում են Հայաստանից դուրս գնալ մեծ շքախմբերով:
3. Երկուսն էլ Հայաստանից դուրս ռեմեն են գցում մեքենա նստելուց:
4. Երկուսին էլ Հայաստանից դուրս մենակ հայկական հարսանիքի են հրավիրում:
5. Երկուսն էլ մենակ Երևան-Մոսկվա չվերթում են հայտնի... Մոսկվա-... չվերթներում երկուսն էլ սովորական մարդիկ են:
6. Երկուսն էլ Բիզնես կլասով են թռչում, որպեսզի իրանց ինքնագնահատականը բարձրանա:
7. Երկուսն էլ 1-ին 10 են փող աշխատում:
8. Երկուսն էլ հանգստանալու են գնում մենակ էն տեղեր, որտեղ շատ հայ կա:
9. Երկուսն էլ մենակ Լոսում են իրանց հայտնի զգում:
10. Երկուսն էլ մենակ Հայաստանում են Էլիտար ու մեզնից՝ հասարակ մահկանացուներից առավել:



