Nvard Yerkanian
Ահա մի քանի թիվ՝
Ամեն նստարանի արժեքն է 165000 դրամ, ընդհանուր առմամբ ծախսվել է 99.000.000 դրամ բոլոր նստարանների վրա:
Նկարազարդվել է մոտ 50 դալան՝ 86.000.000 դրամ: Այսինքն՝ մեկ դալանի նկարազարդումը՝ 1.200.000 դրամ:
Տեղադրվել է 72 դրոշ՝ 19.000.000 դրամ: Մեկ դրոշը 263.900 դրամ:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գումար է ծախսվել գիպսից պատրաստված քանդակների (որոնք օրը մեջ կոտրվում եւ վերանորոգվում են), արհեստական խոտի, գորտի, կոկորդիլոսի, թիթեռի (անվերջ թվարկելի մոնստռներ) եւ պենոպլաստից պատրաստված ամանորյա կենդանիների վրա:
Արդյոք Դո՛ւք ուզո՞ւմ եք, որ ձեր հարկերը ծախսվեն նման անպետք եւ անճաշակ զարդարանքների վրա:
Երեւանը վերածվել է մեկ մարդու քմահաճույքի եւ անճաշակության փորձադաշտի:
Կարծում եմ՝ ժամանակն է պահանջել հեռացնել պաշտոնից Գագա Ամատունուն եւ անցնել առաջ աստիճանով վերեւ դեպի Տարոն Մարգարյան:



