1365452458_berem11-660x440Ինդիանայի համալսարանի գիտնականները վերջերս կատարած լայնածավալ հետազոտությունների ընթացքում փորձել են պարզել բեղմնավորման համար ամենաճիշտ ժամանակը: Այդ նպատակով դիտվել է 52 մլն հղիություն, աշխատանքը տևել է 12 տարի՝ հայտնում է aspekty.net-ը:

Ինչպես պարզվել է, բեղմնավորման համար ամենալավ ամիսներն էին դեկտեմբերը և հունվարը: Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Փոլ Վինչեսթերը բացատրել է, որ դեկտեմբերին բեղմնավորված երեխան հղիության ուշ շրջանում D վիտամինի ճիշտ քանակություն է ստանում, որի առաջացումը կախված է արևի ճառագայթներից: Բացի այդ կինը ավելի հեշտ է ծննդաբերում:

Իսկ ահա ավելի ոչ ճիշտ ժամանակ է համարվում ամառը: Օդը, փոշին, շոգը, մեքենաների առաջացրած էկոլոգիական խնդիրները առավել վնասակար են նոր բեղմնավորված երեխայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել