Երբեմն երազներս իրականանում են. Ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց168.am–ը գրում է.

– Երբեմն երազներս իրականանում են: Ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց:

– Երազներին մեծ նշանակություն պետք չէ տալ: Սակայն չի կարելի մերժել իսպառ դրանց գոյությունը: Գիտականորեն՝ երազները ինչ-որ ժամանակահատվածում գլխուղեղում կուտակված ին‎‎ֆորմացիայի կամ ավելի ճիշտ՝ ոչ պետքական ինֆ‎որմացիայի լիցքաթափումն են: Այսինքն՝ այն, ինչ պետք չէ ուղեղին, մարդու օրգանիզմից երազի տեսքով դուրս է գալիս:

Երազը տևում է շատ կարճ` մի քանի վայրկյան: Սակայն երբեմն երազի իմաստը հասկանալի է դառնում, երբ կատարվում է մի իրողություն, որը դառնում է երազի տրամաբանական շարունակությունը: Բացատրություն տալը բավականին դժվար է: Հոգևոր տեսանկյունից երազները երկու բնույթի են. երազ, որը չարից է, և երազ, որն աստվածային է: Աստվածաշունչ մատյանը բազում դեպքեր է նկարագրում, ուր Աստված մարդկանց հետ խոսել է երազի միջոցով, երազներով է երբեմն մարդուն տրվել մարգարեական տեղեկությունները: Սակայն այսօր, երբ կատարվում է աստվածաշնչյան խոսքը, թե չարը կարող է նաև լուսե հրեշտակի կերպարանքով երևալ, մի տեսակ դժվար է զանազանել՝ երազը բարուց է, թե՝ չարից: Այդ պատճառով մեծ նշանակություն չպետք է տալ երազներին: Պետք է շատ աղոթել Աստծուն, որպեսզի բացվեն հոգու աչքերը՝ տեսնելու և զանազանելու ճշմարտությունն ու սուտը:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել