Tert.am–ը գրում է.
Լիբիայի ափերին՝ Զլիտեն քաղաքի մոտակայքում, 29 դի է հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, մահացած ներգաղթյալների մարմիններ են:
Երկրի իշխանությունները կարծիք են հայտնել, որ մարդիկ մահացել են` փորձելով ծովով հասնել Եվրոպա, և նրանց նավը ինչ-որ պատճառով ջրասույզ է եղել:
BBC-ի թղթակցի փոխանցմամբ` Հյուսիսային Աֆրիկայի երկրներից հեռացող փախստականներից շատերի համար լիբիական ափն այն վայրն է, որտեղից կարելի է ուղևորվել եվրոպական երկրներ, առաջին հերթին` Իտալիա:
Ինչպես նշվում է` հաճախ գերծանրաբեռնված նավերը խորտակվում են, իսկ ներգաղթյալները` մահանում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/25/lybia/1826186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



