Շատերի մոտ Սանտա Բարբարան ասոցացվում է հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար` 2137 սերիանոց սերիալի հետ։ Բայց պարզվում է, որ այս համեստ քաղաքում շատ են սիրում նաև թմրանյութեր։
Սանտա–Բարբարայի ոստիկանությունը նախօրեին լողափին մի լքված նավակ գտավ, որտեղ ավելի քան մեկ տոննա մարիխուանա էր թաքցրած։ Դրա մոտավոր գինը 4 միլիոն դոլար է կազմում։ Սա վերջին ամիսներին արդեն երկրորդ դեպքն է։ Մինչ այս ջարդված նավակի մեջ ոստիկանությունը 1 միլիոն դոլարի ընդհանուր արժողության կանեփ էր հայտնաբերել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



