Շատերը ԻՐԱՔ բառը լսելիս միանգամից ինչ-որ քաոս են պատկերացնում, սով ու ապոկալիպտիկ վիճակներ: Հարց չկա, ախպերիկ, կարող եք շարունակել նման բաներ պատկերացնել ու ամեն 15 րոպեն մեկ պնդել այն մասին, որ տեսեք-տեսեք "փառավոր brnapet" Հուսսեյինից հետո Իրաքը մի ավերակ գոմ դարձավ, որտեղ ապրելն այլևս անհնար է: Պնդեք դա ինչքան կուզենաք՝ ես ձեզ հակառակը համոզելու նպատակ չունեմ, պարզապես խորհուրդ կտամ մեկ-մեկ նաև վիճակագրությանը հետևել, այսինքն՝ թվերին էլի. իրաքյան տնտեսության վերաբերյալ ԹՎԵՐԻՆ: Այո-այո, ի զարմանս ձեզ, էդ գոմում ընենց լավ էլ տնտեսություն կա, որի մասին Կիսիլյովը իհարկե երբեք չի պատմի...
Ուրեմն՝ պարզվում է Իրաքում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն (գնողունակությունը հաշվի առնելով) 2015-ի դրությամբ, կազմել է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ տարեկան 14 571 $ !!! Հիշեցնեմ, որ նույնը Հայաստանում կազմում է կրկնակի անգամ քիչ՝ մոտ 7000 $: Գիտեմ-գիտեմ, հիմա կասեք "հավասարաչափ չի բաշված, էդ փողերի կեսը ամերիկացիների ձեռքում ա..." և այլն և այլն, բայց արիուտես մեզ կրկին անակընկալ է սպասվում. Իրաքում GINI ինդեքսը ընդամենը 29 է, ինչը շատ ցածր ինդեքս է համարվում և վկայում է հարստության հավասարաչափ բաշխման մասին (Գերմանիայում 28,3 է): Հայաստանում այն 30,9 է, իսկ օրինակ Ռուսաստանում՝ 40,1: Իրաքում միջին մաքուր աշխատավարձը 640 դոլար է...ահա...շարունակեմ 
Իրաքում 2014-ի դրությամբ գործազրկությունը կազմում էր 16 % (մոտավորապես Պորտուգալիայի չափ), իսկ ահա աղքատների թիվը տատանվում է 20-25 տոկոսի շրջանում (Հայաստանում՝ նույնը տատնվում է 30~35 տոկոսի շրջանում) և վերջապես՝ ամենակարևոր ինֆորմացիան, ախպերիկ, պարզվում է Սադդամ Հուսսեյինի տապալումից հետո իրաքյան տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը (բացի տուրիզմից) մոտ չորս անգամ աճել են, առավելապես 2007-ից հետո Իրաքի տնտեսությունը աճում է տարեկան 5~8 տոկոս տեմպերով: 2013-ին տարեկան ինֆլյացիան կազմում էր ընդամենը 2 տոկոս:

Այսքան բան: 
Թվերին չհավատացողների համար՝ մեկնաբանությունների բաժնում, տեղադրում եմ մի հրաշալի վիդեո, որը 2015-ին նկարհանվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Սովորական, սիրողական վիդեո է: Եթե դժվար չէ՝ մի հատ դիտեք այդ վիդեոն ու հարցրեք ինքերդ ձեզ արդյո՞ք էնտեղ ԴԺՈԽՔ տեսաք:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել