Բոլոր աղջիկները երազում են հարսանիքի մասի՞ն, այդպե՞ս է արդյոք: Ո՞րն է իդեալական հարսանիքն ըստ հայուհիների: Այս հարցին Wnews.am-ի առաջարկով պատասխանել են հայ աղջիկները: Ահա թե ինչ է ստացվել:

Լիլիթ Հարոյան. հոգեբան, դերասանուհի.
Ինձ համար ոչ հարսանքին է կարևոր, ոչ էլ զագսի թուղթը , իսկ եթե ես և ապագա ամուսինս որոշենք հարսանիք անել, կուզենամ ձիերով գնալ արարողության վայրը , որը կլինի բնության գրկում՝ ծառերի ու սպիտակ երիցուկների մեջ, մարգագետնում, որը բնորոշում է մաքրություն: Ձիերով սարը բարձրանալուց հետո կանենք խնջույք, որը կլինի քարանձավում: Երեկոյան ընկերներս կնվագեն, խարույկ կվառենք, կնվագենք, ապա կգիշերենք վրանների մեջ…Մյուս տարբերակը, եթե Հայաստանում չլինեմ, կուզենամ լինի օվկիանոսի տակ՝ ջրասույզի մեջ, որը կլինի ամբողջովին ապակուց և մենք կկարողանանք վայելել օվկիանոսի ամբողջ գեղեցկությունը, ջուրն իմ տարերքն է: Շորս կլինի սպիտակ, շատ հասարակ, ամուսինս կուզեմ, որ նույնպես սպիտակի մեջ լինի:

Լիլիթ Ադամյան.INDIVIDUUM CASTING PRODUCTION.
Եկեղեցու և զագսի արարողություն՝ ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ, որից հետո Lounge Bar կամ pub-ային որևէ տեղ հավաքույթ, կրկին ամենամտերիմ հարազատների և ընկերների ներկայությամբ: Այդ ամենից հետո միանգամից թռիչք դեպի Փարիզ, այնտեղ էլ՝ հարսանեկան ֆոտոշարք և մեղրամիս: Ի դեպ՝ հարսանեկան ֆոտոշարքը՝ հեծանիվներով և փուչիկներով: 
Լառա Հակոբյան. ուսանողուհի.
Մեծ, մարդաշատ ու աղմկոտ հարսանիքների սիրահար չեմ, այդ օրը կցանկանայի միայն շատ մտերիմ մարդկանց տեսնել կողքիս: Բայց դրանով հանդերձ երազում եմ բավականին ճոխ հարսանիքի մասին՝ շքեղ ու միաժամանակ մինիմալիստական հարսանյաց զգեստով: Ավանդական տաշի-տուշիի ու խորովածի կողմնակից չեմ. այդ օրը պատկերացնում եմ մեծ լողավազանի շուրջ, հյուրերիս էլ ՝պարտադիր սպիտակ լողազգեստներով և պատրաստ մինչև վերջ թրջվելու:

Մար.Գաս .Հարսանիքի մասին չեմ երազում, չեմ ուզում ամուսնանամ:

Արփի Մխիթարյան. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից.
Երազում եմ պարզ, ճոխություններից զուրկ հարսանիքի մասին, որին ներկա կլինեն միայն ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։
Լիլիթ Աբգարյան. սոցիոլոգ .
Հայուհիները, ինչպես և բոլոր մնացած 《ուհիները》, երազում են արքայադստերը հարիր հեքիաթային հարսանիքի մասին. շքեղ զգեստ, ճոխ հավաքույթ և այլն: Բայց պետք է կարողանալ երազանքը տարբերել իրականությունից: Հայկական ընտանիքներում դա ոչ միշտ է հաջողվում:
Շարունակությունն՝ այստեղ։



