Shamshyan.com-ը գրում է․
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes E 350 մակնիշի 15 UՈ 111 համարանիշի, Mercedes c 180 մակնիշի 40 TD 001 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 19 VV 001 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 70 AV 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes G 500-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ կան վիրավորներ, ինչը ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը պարզում են:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Թադևոսյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ասոմ էին նաև, որ շտապօգնության բրիգադները ուշացումով են ժամանել դեպքի վայր, իսկ 1-03 շտապօօգնության ծառայությունից էլ պնդում էին, որ իրենք ժամանակին են հասել, մինչդեռ հավաքվածները զայրացած անընդհատ կրկնում էին, որ նրանք ուշացել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1 հոգի մահացել է, ում տվյալները նույնպես ճշտվում en:
ՃՈ աշխատակիցները, հրշեջներն ու քաղաքացիները դարձի բերեցին բաժանարար գոտու վրա կողաշրջված Mercedes G 500-ը, որից հետո բոլոր ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Շարունակությունն՝ այստեղ




