Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր դիմանկարն է նվիրել ռուսաստանցի աշակերտուհուն:

«Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ Պուտինը նաև մակագրել է իր դիմանկարը, իսկ նվերի հասցեատերն է դարձել  Սոլիկամսկից Վիկտորիա Անտոնովան:

Նվերն աշակերտուհուն հանձնել են քաղաքի իշխանությունները: Հայտնի է, որ մինչ այդ աղջիկը նամակներ ու դիմանկարներ է ուղարկել Պուտինին, խնդրել հանդիպել, ինչպես նաև` նրա ինքնագիրը:

Աղջկա մայրն ասել է, որ Վիկտորիան Պուտինով սկսել է հետաքրքրվել 1 տարի առաջ, երբ լսել է նրա «ուղիղ միացումը» ` հարցուպատասխանը ԶԼՄ-ների հետ: Այսօր էլ նա չի կորցնում Պուտինի հետ  հանդիպելու հույսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել