Իմ շատ սիրելի Տարոն Մարգարյան,
Երևի նկատել եք, որ հատկապես Երևան քաղաքի արտաքին տեսքի փոփոխությունների հետ կապված Ձեր թիմի գաղափարները մեծամասամբ բախվում են հասարակական պարսավանքի սառը պատերին, ինչի արդյունքում Դուք միջոցներ եք վատնում, իսկ մենք՝ նյարդեր: Իհարկե, մեծապես ողջունում եմ, որ ականջալուր եք լինում մեր ձայնին և հաշվի եք նստում հետներս, բայց կարծում եմ, որ մեր հարաբերությունները մեկ այլ հարթություն տեղափոխելու և լրջացնելու իսկական ժամանակն է: Կարծում եմ՝ դեմ չեք լինի, եթե առաջարկեմ, որ հետայսու մեր քաղաքի հետ կապված պլանավորվող ռեֆորմացիաները նախ քննարկեք մեզ հետ, ապա հավանություն ստանալու դեպքում կյանքի կոչեք: Իհարկե, բնավ միտում չունեմ Ձեր և Ձեր թիմի աշխատանքը և մասնագիտական գիտելիքները նսեմացնելու, բայց կարծում եմ՝ այս տարբերակով մեր համատեղ կյանքը շատ ավելի հարթ կընթանա, ու «մի գլուխը լավ է, երկուսն՝ ավելի» տարբերակի կիրարկումից կշահենք երկուստեք: Ի դեպ, քննարկումները կարող ենք իրականացնել Ձեր նախընտրած ֆորմատով՝ թե՛ սոցցանցերում և թե՛ կենդանի շփման ժամանակ: Ընտրությունը Ձերն է:
Թե չէ Մաշտոցի պուրակի, կավե արձանիկների, պինգվինների ու եղնիկների նախադեպերը, կարծում եմ, ոչ մեկիս սրտով էլ չեն:
Հարգանքներիս հավաստիքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.antinyan/posts/569749636384786
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել