Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան լրատվամիջոցները` հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի նախապատրաստած զեկույցին  գրում են, որ գլոբալ տաքացումը սպառնում է ձյունե հովազների բնակեցման բնական միջավայրին:

Ըստ զեկույցի` կլիմայական փոփոխությունների պատճառով ձյունե հովազների կյանքի համար ոչ պիտանի կդառնա նրանց բնակվելու տարածքի ավելի քան մեկ երրորդը: Լեռնային տեղանքին բնորոշ բույսերն ու ծառերը, որտեղ բնակվում է հովազը, չեն դիմանա տաքացմանը. «Ձյունե հովազները ամենաանորսալի և սպառնալիքի ներքո գտնվող տեսակներից են»:

Հավելենք, որ ամբողջ աշխարհում մնացել է 4-6 հազար ձյունե հովազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել