Armlur.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալված սկանդալին, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»: Նա խորհուրդ է տվել Վրաստանի իշխանություններին հրաժարական տալ:
«Դժվար օրեր են Վրաստանում, փորձում են կրկին մեզ քաշել այն նույն ճահիճը, որտեղից դուրս ենք եկել: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի 2»-ն ազատ կլինի, և Վրաստանը ևս ազատ կլինի: Մենք պետք է հիշենք, որ չարի վրա հիմնված ուժերը թույլ են, և հատապես այս պահին: Ես հավատում եմ վրացի հասարակության իմաստնությանը, այդ թվում մեր երիտասարդության հայրենասիրությանն ու ազատության հանդեպ նրանց սիրուն»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/434912/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



