CN1R58aW8AE8gxlDe Morgen պարբերականի փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վստահեցնում է, որ Google-ը գաղտնի աջակցում է ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին։

Ասանժի խոսքերով՝ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ապահովում է Քլինթոնի նախագահական կամպանիայի նյութա-տեխնիկական աջակցությունը. «Էրիկ Շմիդտը շատ մոտ է Բարաք Օբամային ու Հիլարի Քլինթոնին։ Նա գաղտնի աջակցում է Քլինթոնի կամպանիային։ Շմիդտը նրա գաղտնի զենքն է, որի մասին գիտե մի քանի մարդ»։

Ասանժը հավելել է, որ Google-ն ու Facebook-ը տեղեկատվություն են ապահովում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել