Հենրի Ֆորդը 20-րդ դարի լավագույն ձեռնարկատերն է, նա ուղղակի հրաշք է, քանի որ նման վճարման մեթոդ դեռ ոչ մի տեղ չեմ տեսել: Կարդացեք՝
Հենրի Ֆորդի գործարաններից մեկում կային մի խումբ աշխատակիցներ, ովքեր աշխատավարձ էին ստանում նրա համար, որ հանգստանում էին: Մի քիչ տարօրինակ է, չէ՞:
Այդ բրիգադը սպասարկման բրիգադն էր կամ վերանորոգման խումբը, որոնք պատասխանատու էին արտադրության հոսքագծի համար, այսինքն՝ եթե հոսքագիծը կանգներ, ողջ արտադրությունը կանգնելու էր: Նրանք աշխատավարձ էին ստանում նրա համար, որ նստում էին հանգստի սենյակում ու հանգստանում էին: Սակայն երբ վառվում էր կարմիր լամպը, կանգնում էր նաև այն հաշվիչը, որը հաշվում էր նրանց աշխատավարձը:
Նրանք մեծ արագությամբ դուրս էին գալիս սենյակից ու վազում դեպի հոսքագիծ, որպեսզի վերանորոգեն այն: Եթե երկար էր ձգտվում վերանորոգումը, աշխատավարձն էլ քիչ էր լինում: Ուստի նրանք միշտ որակյալ աշխատանք էին անում, ձգտում էին շուտ ավարտել աշխատանքը, որպեսզի գնան հանգստանան և աշխատավարձ ստանան:
Ֆորդի հնարամտությունը սահմաններ չի ճանաչում: Մտածեք: