1367854899_zelyoniy_chayԱռանց սուրճի մարդիկ չեն պատկերացնում իրենց առավոտը: Սիրելի ըմպելիքը կարելի է փոխարինել ուրիշ մթերքներով, որոնք նույնպես կօգնեն արթնանալու, գրում է hronika.info-ն:

Սառը ջուր
Կօգնի ցանկացած սառը ըմպելիք, բայց ամենալավը ջուրն է: Հարկավոր է սոված ժամանակ խմել մեկ բաժակ սառը ջուր: Այն արագ կթարմացնի:

Հատապտուղներ
Ազնվամորին, հապալասը և ելակը պարունակում են մեծ քանակությամբ բնական խթանիչներ:

Կանաչ թեյ
Այն և՛ առույգացնում է, և՛ օգտակար է:

Խնձոր
Բացի այն, որ խնձորը պարունակում է շատ վիտամիններ և միկրոտարրեր, պարունակում է նաև բոր: Բորը օգնում է մեծացնել ուշադրությունը, և մարդը դառնում է ավելի կենտրոնացված:

Շոկոլադ
Շոկոլադը նպաստում է էնդորֆինի` ուրախության հորմոնի առաջացմանը, որը իր հետ բերում է էներգիա:

Ընկույզ
Ընկույզը սննդարար է և օգնում է պահպանել օրգանիզմի տոնուսը երկար ժամանակ:

Ձու
Ձվի մեջ պարունակվող սպիտակուցները և հանքանյութերը վերականգնում են օրգանիզմը և ուժ հաղորդում:

Սուրճի այլընտրանք կարող են դառնալ նաև նարնջի հյութը, յոգուրտը և բանանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել