Մեր օրերում դիմահարդարումն իսկական արվեստ է: Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է նաև կոսմետիկայի որակը, դրա բաղադրությունը: Սակայն նույնիսկ լավագույն կոսմետիկան ունենալու դեպքում կանայք թույլ են տալիս անհեթեթություններ, որոնք խախտում են հարմոնիկ կերպարը և ծերացնում:

Ներկայացնում ենք 10 խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել դիմահարդարման սխալներից:

Տոնային քսուքի հաստ շերտ

«Ծանր» դիմահարդարումը մի քանի տարով կմեծացնի: Նախընտրեք թեթև քսուք, որի բաղադրության 60-75%-ը կազմված է խոնավեցնող քսուքից և հանքային միկրոպիգմենտներից: Այն քսելուց հետո սպունգով մերսեք կնճիռները՝ ավելորդությունները հեռացնելու համար:

Չափազանց բաց գույնի տոնային քսուք

10-oshibok-v-makiyazhe-kotorye-sdelayut-vas-na-10-let-starshe_ece667c4c6052ff3726e6bb82b36ea68

Եթե տոնային քսուքը ձեր մաշկից նկատելիորեն բաց է, այն կարող է ընդգծել կնճիռները: Տարիքի հետ լավ է ընտրել մեկ կամ 2 տոնով ավելի մուգ տոնային քսուք:

Կորեկտոր

Մուգ շրջանակները մշտական խնդիր են: Դրանք հոգնած տեսք են տալիս և մի քիչ ծերացնում: Այս դեպքում կարևոր է հարմար կորեկտոր ընտրել:

Չափազանց շատ դիմափոշի

Որքան մեծ է կինը, այնքան ավելի ռացիոնալ պետք է օգտագործի դիմափոշին. ավելորդ շերտն անմիջապես ընդգծում է կնճիռները, իսկ դեմքը նմանվում է «փոշով դիմակի»: 40 տարեկանից հետո դիմափոշի պետք է քսել միայն Т-գոտում՝ ոչ էսթետիկ փայլը վերացնելու համար:

Այտերի կարմրաներկ

Cosmetic brush for applying the powder

Պետք է ուշադրություն դարձնել նաև կարմրաներկի օգտագործման ձևին: Եթե կարմրաներկ քսում եք միայն այտերի «խնձորիկներին», դրանք կարող են ուշադրություն հատկացնել թառամած մաշկին, եթե դուք այնքան էլ երիտասարդ չեք: Բացի դրանից՝ շատերին այդ տարբերակը պարզապես չի սազում: Դուք ավելի ընդունված վիզուալ արդյունքի կհասնեք՝ կարմրաներկը քսելով այտոսկրերի վերին մասում, բայց ոչ քթին չափազանց մոտ: Նախընտրեք բնական գամմա, որն իսկապես կերպարին թարմություն կբերի:

Սևաներկ ներքևի թարթիչներին

Ներքևի թարթիչներին ինտենսիվ քսված սևաներկը կընդգծի կնճիռներն աչքերի շուրջ: Լավագույն տարբերակը վերևի թարթիչների համար ամենասև սևաներկն օգտագործելն է, որն աչքերի սպիտակուցներն ավելի վառ կդարձնի և վիզուալ կմեծացնի աչքերը: Իսկ ահա ծավալային սևաներկից ավելի լավ է՝ հրաժարվել:

Գծաներկ ստորին կոպի վրա

Քչերին է դիմահարդարման այս հնարքը սազում. այն փոքրացնում է աչքերն ու զգալիորեն ընդգծում մուգ շրջանակները: Ավելի օպտիմալ է վերջին կոպերի վրա շեշտը: Ընդ որում՝ գիծը պետք է լայնանա աչքի դրսի անկյան մոտ:

Փայլող ստվերաներկեր աչքերի արտաքին անկյուններում
Դիմահարդարման մեջ մի քիչ փայլը հրաշալի քայլ է, հատկապես ռոմանտիկ ժամադրության և հանդիսության համար: Միայն կարևոր է հաշվի առնել, որ աչքի դրսի անկյուններում փայլող ստվերաներկը կարող է ընդգծել յուրաքանչյուր կնճիռը: Ուստի այն քսեք աչքի ներսի անկյունում, կոպի կենտրոնում և հոնքերի տակ:

Շրթներկը «սահում է»

10-oshibok-v-makiyazhe-kotorye-sdelayut-vas-na-10-let-starshe_63a70376dc61ad32899a42f45c0c1c91

Եթե շուրթերի բնական գիծը տարիքի հետ պակաս հստակ դառնա, ներկված շուրթերի դեպքում գնալով ավելի հաճախ շրթներկի «սահելու» էֆեկտ կստեղծվի: Ձեր կոսմետիկայում անպայման պետք է եզրագծային մատիտ ավելանա՝ համապատասխան տոնի:

Հագեցած շրթներկ

Վառ և մուգ երանգները լավագույն ընտրություն չեն ձեր կերպարի և շուրթերի համար, որոնք բարակում են: Եթե այդպիսի նրբություն կա, ավելի լավ է՝ չեզոք ու բնական երանգներ ընտրեք: Կարելի է նաև փայլ օգտագործել, ինչը վիզուալ կմեծացնի շուրթերի ձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել