Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումLife.panorama.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում`  6-8 աստիճանով, 26-28-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 24-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, 26-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել