Մարտերի ընթացքում Սիրիայում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը` Ռեզա Հավարին, հայտնում է Farsnews գործակալությունը: Նա եղել է սիրիական զինված ուժերի խորհրդական:
«ԻՀՊԿ-ի «Ֆաթեմիյուն» դիվիզիայից բրիգադի գեներալ Ռեզա Հավարին զոհվել է մարտի ժամանակ, որը մղում էր Սիրիայի բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ Համա շրջանի հյուսիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում զոհվել են ԻՀՊԿ-ի ութ զինվորականներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



