pic_54212cac9cbd2e6686e1363188f9c0b6Ճապոնական յակուձա մաֆիայի «Յամագուտի-գումի» կլանը չեղարկել է Հելոուինի կապակցությամբ մանկական տոնը. կազմակերպիչները վախենում են արյունոտ բախումներից սինդիկատում սեպտեմբերյան պառակտումից հետո: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Չեղարկման մասին հայտարարությունը հայտնվել է Կոբե քաղաքում «Յամագուտի-գումի»-ի գրասենյակի դռների վրա: Չեղարկման պատճառը հայտարարության մեջ չի նշվել:

«Մենք ցավում ենք, որ տխրեցրել ենք անհամբերությամբ տոնին սպասող ծնողներին և երեխաներին, բայց խոստանում ենք այն անցկացնել հաջորդ տարի»,- նշված է հայտարարության մեջ:

Սեպետմբերի սկզբին խոշորագույն յակուձա կլանում պառակտում է տեղի ունեցել: Յակուձայի մի մասը կազմավորել է մոտ 3000-հոգանոց ինքնուրույն միավորում, որը կոչվել է «Կոբե Յամագուտի-գումի»: Իշխանությունները վախենում են, որ խմբավորումների միջև կարող է արյունոտ թշնամանք առաջանալ, ուստի ամբողջ ոստիկանությունը ծառայության ուժեղացված ռեժիմի մեջ է, կատարվում են ձերբակալություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել