Tert.am-ը գրում է.

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային գավաթի խաղարկությունում կայացել են 6-րդ՝ նախավերջին տուրի հանդիպումները:

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել մրցակցի հետ: Արոնյանի թիմը՝ «Սիբերիա»-ն, 2,5-3,5 հաշվով հաղթել է մակեդոնական «Ալկալոիդ» թիմին: «Սիբերիա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով առավելության է հասել Սաբրինա Չեվանեսի նկատմամբ: Իսկ հայ շախմատիստի թիմը՝ «Ուգրա»-ն հաղթեց 3,5-0,5 հաշվով: Այս տուրից հետո «Ուգրա»-ն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 25-ին: 

Լուսանկարը՝ Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության պաշտոնական կայքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել