Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց` Սիրիայում ռուսական օդուժի գործողություների հետևանքով խաղաղ բնակիչներ նե զոհվել; Պեսկովն այս մասին խոսել է BBC-ին տված հարցազրույցի ընթացքում:
Նրա խոսքով` պետք է զգուշորեն վերաբերվել անվստահելի տեղեկատվական աղբյուրներին:
«Մենք շատ հաղորդումներ ենք տեսել, սակայն, ցավոք, դրանք ոչ մի ապացույց չունեն և հղում չեն տալիս սիրիական աղբյուրներին: Խնդրում ենք այս տեղեկատվական պատերազմի ընթացքում զգույշ լինել, երբ հիմնվում եք անվստահելի աղբյուրների վրա: Մենք վստահ ենք, որ մեր զինվորականները բավականաչափ տեղեկություններ ունեն մեր թիրախների վերաբերյալ», — եզրափակել է Պեսկովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



