Ամեն տարի մենք տարի մենք սպասում ենք, թե քանի նոր երկիր «կճանաչի» Հայոց ցեղասպանությունը, թե այս կամ մյուս նախագահներն ինչ նոր բառ կհորինեն «Armenian genocide»-ի փոխարեն արտասանելու համար, ամեն տարի տասնյակ երկրներ ուղղակի շահարկում են մեր ազգի ողբերգությունը՝ Թուրքիայից ինչ-որ բան կորզելու համար, դրա համար այսօր, երբ քրդերը մեր պատմական հողերի վրա Քուրդիստան պետություն ստեղծելու համար են պայքարում, մեզ մնում է միայն ուրախանալ հայերի կոտորածը եվրոպական մի շարք գերտերությունների դաբռոյով կազմակերպած թուրքերի և այն թուրքերի հետ իրագործած քրդերի իրար կոտորելով:
Հ.Գ. Ու ոչ մեկ չգրի, թե որոշ քրդեր ու թուրքեր Ցեղասպանության ժամանակ մի քանի հայ են փրկել, որովհետև դա կաթիլ է օվկիանոսում, որովհետև որպես «ազգ» դրանք երկուսն էլ մեր ազգին կոտորել են, որովհետև «փրկված» հայերի, մեծամասամբ երեխաների 99 տոկոսն այդպես էլ չի իմացել, որ իրենք հայեր են...
Մեզ ուղղակի պետք ա հզոր պետություն ստեղծել, Ցեղասպանությունը ճանաչել ստիպող պետություն, իր հողերն ազատագրելու պատրաստ պետություն:
Էսքան բան։