Իմ կարծիքով ուղղակի հրաշալի է, որ «Forbes»-ի առցանց վարկանիշի համաձայն՝ այս պահին աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել «ZARA» խանութների ցանցի հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգան՝ երկրորդ տեղում թողնելով «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, իսկ երրորդում՝ հանրահայտ Ուորեն Բաֆետին: Նախ սա իրական հնարավորություն է հայաստանցի տոնավաճառիստների համար՝ երբևէ դառնալու աշխարհի ամենահարուստ մարդը, և ամենակարևորը՝ սա նշանակում է, որ նավթն ամենևին էլ աշխարհի ամենահարուստը չի դարձնում այն ունեցողին... Բայց մյուս կողմից, սա նշանակում է, որ մարդիկ աշխարհում ամենաշատը փող են ծախսում հագնվելու համար. ու եթե հաշվի առնենք, որ հագուստն այն է, ինչը ծածկում է մարմինը՝ բացահայտելով հոգին, ուրեմն այս առումով էլ սինյոր Օրտեգային հալալ է: ՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1034992506540573
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել