pope-francis_2541160bՃապոնացի հայտնի նյարդավիրաբույժ Տականորի Ֆուկուսիման հերքել է իտալական Quotidiano Nazionale պարբերականի հաղորդագրությունն այն մասին, որ վերոնշյալ բժիշկն իբր թե «ոչ մեծ ուղեղի ուռուցք» է հայտնաբերել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ:

Ուրբաթ օրը Ֆուկուսիման զանգահարել է իտալական Ansa գործակալություն և հայտարարել. «Իմ մասին շատ մտացածին բաներ էր գրված: Ես երբեք չեմ բուժել Հռոմի պապին: Ես նրա հետ ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել և չեմ կարծում, թե նա իմ մասին հիշում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել