Ջոան Ռոուլինգը` Հարի Փոթերի մասին հանրաճանաչ վեպերի հեղինակը պատմել է ներկայացման մանրամասնությունները, որը կդառնա իր վեպերի շարքի շարունակությունը, հայտնում է Spletnik-ը: Խոսքը «Անիծված երեխա» բեմադրության մասին է: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 30-ին լոնդոնյան Palace Theatre-ում:
Գրողը պարզաբանել է, որ ներկայացման գործողությունները կատարվում են յոթերորդ գրքի գործողություններից 19 տարի անց: Փոթերը կաշխատի Մոգության նախարարությունում և կդաստիարակի 3 երեխաների: Նրանց կանհանգստացնեն անցյալի անսպասելի ուրվականները: Խնդիրներ կունենա նաև Հարիի կրտսեր որդին` Ալբուսը:
Այդ տեղեկությունը Ջոան Ռոուլինգ հրապարակել է Facebook-ում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



