Մեծերը գնալուց նույնիսկ գեղեցիկ են գնում

Օսկար Ուայլդը մահանում էր մի սենյակում, որի պատերին փակցված էին անճաշակ պաստառներ: Վրա հասնող մահը նույնիսկ չփոխեց նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ: «Սպանող գունավորում: Մեզնից մեկը պետք է գնա» բառերից հետո նա գնաց:

4733722_a4cffc9f

Թագուհի Մարիա Անտուանետան լաստակի վրա բարձրանալիս սայթաքում է և տրորում դահիճի ոտքը. «Ներեք, խնդրում եմ, մըսյո, դա պատահաբար ստացվեց»:

4733725_5fababbe

Կայսրուհի Ելիզավետա Պետրովնան չափազանց զարմացրեց բուժակներին, երբ մահվանից կես րոպե առաջ հանկարծակի նստեց և սպառնալից հարցրեց. «Ի՞նչ է, ես դեռ ո՞ղջ եմ»: Բայց բժիշկները չէին էլ հասցրել վախենալ, երբ ամեն ինչ իր տեղն ընկավ:

4733726_7b207d63

Ամերիկյան դրամատուրգ Յուջին Օնիլ. «Ես այդպես էլ գիտեի, ես այդպես էլ գիտեի: Ծնվեցի հյուրանոցում և, գրողը տանի, հյուրանոցում էլ մահանում եմ»:

4733724_4e7ef3a6

Լրտեսուհի պարուհի Մատա Հարին իր վրա նշան բռնած զինվորներին օդային համբույր է ուղարկում և ասում. «տղաներ, ես պատրաստ եմ»:

4733721_54a00676
Շարունակությունն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել