Չգիտեմ՝ Հայաստանի բուհերի գիտական խորհուրդների կանոնադրություններն արդյոք ենթադրում են քաղաքական օրակարգային խնդիրների քննարկում, թե՝ ոչ, բայց որ կարդում եմ «ԵՊՀ-ը Ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդը միաձայն ոչ է ասել սահմանադրությանը», ինչ-որ չի կպնում: Հա, եթե էդ դեմ լինելը բացատրվում է, ասենք, Նյուտոնի օրենքներից մեկով, էլի կհասկանայի, բայց սենց ոնց որ ասեն՝ «կթվորուհիները դեմ են սպառազինությունների մրցավազքին», հատկապես, երբ բոլորը ՄԻԱՁԱՅՆ դեմ են լինում: Քաղաքական օրակարգերի համար կան քաղաքական կառույցներ, հանրահավաքներ, երթեր և այլն: Եթե ուզում եք քաղաքականապես դրսևորվել, ապա միայն այդ տեղերում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207730264957084
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել