ՆԿԱՏԵՆՔ ՆԱԵՎ ԼԱՎԸ։

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կազմակերպության գլխավոր տնօրեն Կ. Ս. Հարությունյանը «242-Լ» հրամանով դարձ է կատարել դեպի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ։ Ահա մի հատված հրամանից.

«Ելնելով «լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթներից,
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ Ընկերությունում գործավարության (փաստաթղթերի շարադրման) լեզուն գրական հայերենն է։
... 3. Ընկերությունում գործող իրավական ակտերի.... լեզվի նկատմամբ պահանջ պարունակող դրույթները համարվում են փոփոխված՝ սույն հրամանի պահանջներին համապատասխան։
... 6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում դրա ընդունմանը հաջորդող օրվանից։
Կ. Ս. Հարությունյան (ստորագրություն)
Գլխավոր տնօրեն»։

Պիտի կարողանանք ոչ միայն նկատել, այլև գնահատել առերևույթ «քիչ կարևոր» այս բեկումը։ Սրանի՛ց և սրանո՛վ է սկսվում պետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել