1856 թվականին Սանկտ Պետերբուրգում տպագրվել էր հուշանվերային և ճանաչողական բնույթի «Ռուսական կայսրության նահանգները» քարտերի մի շարք, որի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել տարբեր նահանգների մշակութային, պատմական, տնտեսական, աշխարհագրական և այլ տեղեկություններ: Այդ շարքից ներկայացնում ենք Երևանի նահանգի վերաբերյալ երկերեսանի քարտը:
Ուշագրավ է, որ որպես Երևանի նահանգի բնակչություն՝ նշված են հայեր, պարսիկներ և լեզգիներ: Իսկ «Քաղաքներ» հատվածում նահանգի քաղաքները տրված են այսպիսի հերթականությամբ. «Երևան, Նախիջևան (Հայաստանի հնագույն մայրաքաղաք), Օրդուբատ, Նոր Բայազետ»: Ինչպես նաև նահանգի քարտեզի մեջ ներառված են Նախիջևանի ու Սուրմալուի (Իգդիր) տարածքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=881268455321021&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



