imageGalaTV.am-ը գրում է.

Սիրիական բանակը, որին աջակցում է ռուսաստանյան օդուժը, ակտիվորեն ընդլայնում է գրավված տարածքները երկրի տարբեր շրջաններում`ահաբեկիչներից ետ վերցնելով տասնյակ բնակավայրեր, տեղեկացնում է  ntv.ru-ն: Լայնածավալ գրոհների ընթացքում սպանվել են «Իսլամական պետության» հարյուրավոր զինյալներ:

Միայն արեւմտյան Լաթաքիա նահանգում սպանվել են ավելի քան 300 ահաբեկիչներ, սիրիական բանակը վերահսկոմ է Ջուբ ալ-Ահմար քաղաքը եւ Սալմա քաղաքի մի մասը, հայտնել է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը:

Նրա խոսքերով, Դամասկոսի մատույցներում սիրիական բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Մաջբալ եւ Նոլա թաղամասերի վրա: Համա նահանգում ոչնչացվել է «Իսլամական պետության» ավտոշարասյունը, ինչի հետեւանքով սպանվել են 45 ահաբեկիչներ:

Բացի այդ, Հալեպի արեւելյան հատվածում բանակը վերահսկում է Ալ-Ջաբուրիա, Բակիջա, Ան-Նասուրիա եւ մի շարք այլ բնակավայրեր:

Նշվում է, որ սեպտեմբերի 30-ից մինչ օրս ՌԴ օդուժն ավելի քան 800 ավիահարված է հասցրել ջիհադիստների դիրքերին, ինչի արդյունքում սպանվել են հարյուրավոր զինյալներ, ոչնչացվել են տասնյակ ամրակետեր եւ զինապահեստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել