Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մտադիր Է 40 հազար զինծառայողների կրճատել մինչեւ 2017 թվականի վերջը:
Այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթում, որն ավելի վաղ ներկայացվել Էր ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ այնուհետեւ հրապարակվել տեղեկատվության ազատության մասի ն օրենքի (FOIA) համաձայն:
«Բանակը պետք Է կատարի 2017 ֆիսկալ տարուց ոչ ուշ 40 հազար մարդով թվաքանակի նվազեցման կարգացուցակը: Զգալի կրճատում Է նախատեսվում նաեւ արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներում: Զինված ուժերի՝ 450 հազար նախատեսված թվաքանակի համար կրճատումներն անհամասնական չեն դառնա»,- ասված Է պաշտպանության նախարարության վերլուծաբանների փաստաթղթում:
Այսպիսով, ԱՄՆ-ի բանակը կրճատվում Է 21 տոկոսով՝ հաշվի առնելով 40 հազար զինծառայողներով հիշատակված կրճատումները եւ 80 հազար զինծառայողներով՝ նախորդ կրճատումները, որոնք կատարվել են վերջին մի քանի տարում՝ 2010 ֆիսկալ տարուց սկսած, նշել են զինվորականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: