Wnews.am-ը գրում է.
Տեւական ժամանակ է, խոսակցություններ են շրջանառվում, որ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը հանդիպում է «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանի հետ։
Նրանք գրեթե ամենուր միասին են ներկայանում։ Չնայած դրան, հաղորդավարուհին հրաժարվում է մեկնաբանություններ տալ իրենց հարաբերությունների մասին եւ նշում է, որ չի խոսում իր անձնականի մասին։
Այսօր «Նաիրյան» անվամբ հանդես եկող առաջին հայկական արտադրության բնական կոսմետիկայի շնորհանդեսին հաղորդավարուհին կրկին անգամ ներկա էր իր ընտրյալի հետ։
Ի դեպ, հաղորդավարուհին համառորեն չէր ցանկանում լուսանկարվել ընտրյալի հետ, այնամենայնիվ Wnews.am-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց։
Ներկայացնում ենք նրանց լուսանկարները.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://wnews.am/2015/10/23/gohariyntryal/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






