Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայազգի անվանի շախմատիստ Գարրի Կասպարովին ու ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար, սինգապուրցի Իգնատիուս Լեոնգին մեղավոր է ճանաչել ՖՒԴԵ-ի բարոյական կոդեքսի 2.1 կետը խախատելու մեջ ու որակազրկել է 2 տարով։ Նրանք մինչև 2017թ հոկտեմբերի 20-ը զրկել են ՖԻԴԵ-ին առնչվող ցանկացած գործունեությամբ զբաղվելուց:
Խոսքը գնում է անցյալ տարվա ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական կամպանիային վերաբերող պատմությանը: Ըստ վերջինիս՝ Կասպարովն ու Լեոնգը միմյանց հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ Կասպարովը սինգապուրցուն 500 հազար դոլար է վճարել ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում ասիական գոտու երկրների ֆեդերացիաների աջակցությունն ու ձայները ստանալու համար: Էթիկայի հանձնաժողովը դա դիտարկել է որպես ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղարին կաշառելու քայլ և երկուսին էլ պատժել է 2 տարվա որսկազրկումով: Հիշեցնեք, որ այդ ընտրություններում Կսսպարովն պարտվեց, ու հերթական անգամ ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվեց իրսան Իլյումժինովն, ով այս կազմակերության ղեկավարն է 1995թ-ից:
Այս որոշման մասին ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարված հայտարության մեջ նշված է. «Կասպարովն ու Լեոնգը զրկվում են ՖԻԴԵ-ում ցանկացած պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, այդ թվում նաև՝ նրանում ընդգրված ազգային ֆեդերացիաներում, միջմայրամաքային աոսցիացիաներում ու այլ կազմակերպություններում, ինչպես նաև զրկվում են մասնակցելու ՖԻԴԵ-ի կոնգեսներին՝ որպես պատգամավոր, ներկայացուցիչ կամ անդամ, 2 տարվա ընթացքում՝ մինչև 2017 թ հոկտեմբերի 20-ը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՖԻԴԵ-ի Ռուսաստանի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հիմքեր են ստացել ԱՄՆ-ում բնակվող Կասպարովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ: Նույն օրը ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում՝ Fide.com-ում, հաղորդագրություն էր հրապարկվել, որ Կասպարովն ու Լեոնգը ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու մեջ են մեդադրվում:
Հավելենք, որ այսօր արդեն 52–ամյա Կասպարովը համաշխարհային շախմատի ամենանշանավոր դեմքերից մեկն է: Նա շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն է, շախմատի համաշխարհային օլիմպիադաների 8-ակի չեմպիոնն է (4-ական անգամ չեմպիոն է դարձել ԽՍՀՄ-ի (1980թ, 1982,1986,1988թ) և ՌԴ-ի հավաքականի (1992, 1994, 1996, 2002թ) կազմերում), տարվա աշխարհի լավագույն շախմատիստի՝ շախմատային «Օսկարի» 11-ակի դափնեկիր է: Նա 2005թ. ավարտեց շախմատային իր կարիերան ու իրեն ամբողջովին նվիրեց քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցել է մի շարք ընդիմադիր շարժումների: Հայազգի մեծանուն ու լեգենդար շախմատիստը ներկայումս ՖԻԴԵ-ում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում:



