Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հարկերի հաշվառման նոր համակարգPanorama.am-ը գրում է.

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրենսդրական նախաձեռնության հիմնական սկզբունքը և նորույթն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ:

Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկների հիման վրա միասնական գանձապետական հաշվում առկա գումարներից համապատասխան հարկատեսակի գծով պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը հաշվառող գանձապետական ենթահաշվին կատարվում են վճարումներ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ լուծում կտրվի մի շարք կարևոր ու համակարգային նշանակություն ունեցող խնդիրների: Մասնավորապես, վերանում է միասնական գանձապետական հաշվի վրա գերավճարներ կուտակելու հնարավորությունը, քանի որ դրանք այլևս չեն համարվելու հարկային եկամուտներ:

Կրճատվում է հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկների փոխարեն ներդրվում է մեկ միասնական՝ անուղղակի հարկերի հաշվարկ), հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների վճարման, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների կողմից եկամտային հարկի գումարների վճարման ամսական պարբերականությունը փոխարինվում է կիսամյակայինով:

Ակցիզային դրոշմանիշերը և լայն սպառման ապրանքատեսակների համար նախատեսված դրոշմապիտակները հարկ վճարողներին տրամադրվելու են առանց կանխավճարների վճարման՝ դրանով իսկ հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ օգտագործել իրենց շրջանառու ֆինանսական միջոցները՝ դրանք չսառեցնելով որպես հարկերի գծով կանխավճարներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել