Kedem պորտալի փոխանցմամբ՝ Ռեդինգի համալսարանը (Մեծ Բրիտանիա) հեշտ եղանակ է գտել՝ բարձրացնելու ցածր դասարանների աշակերտների գնահատականները։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով նրանց կարկանդակներ ու կոկտեյլներ տալ։
Գիտնականները փորձ են կատարել երեխաների շրջանում, որոնց բաժանել են 3 խմբի։ Նրանցից մեկին տվել են քաղցր ջուր, երկրորդին՝ լոռամրգիի հյութ, իսկ երրորդին՝ հապալասի հյութ։ Պարզվել է, որ երրորդ խմբի երեխաներն ավելի լավ են հիշել բառերն ու ավելի լավ են կատարել մաթեմատիկական առաջադրանքները։
Գիտնականները դա բացատրել են ֆլավոնոիդներով, որոնցով հարուստ են լոռամրգին, հապալասը և մյուս հատապտուղները։ Դրանք բարելավում են արյան շրջանառությունը, ինչի արդյունքում բարելավվում է նյարդային բջիջների միջև ազդակների հաղորդումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել