Թանկ հագնվելը լավ տեսքի ու ճաշակի հետ Հայաստանում գրեթե միշտ կապ չի ունենում... Էսօր մեկին տեսա, էն անհասկանալի զամշատիպի կիսաչստիկ-կիսակոշիկ էր հագել, որ քթին էլ ոսկեգույն B տառ ա գրած մեծ... Նենց վատ տեսք ուներ ընդհանուր, որ կարծեցի, թե Ֆիրդուսանոցից 5.000 դրամով գնված կոշիկ ա... Ծանոթներիցս մեկի հետ էինք կանգնած, ու ինքը ճանաչում էր էդ տղուն, բարևեց, խոսեցին, հետո որ գնաց, ծանոթս ասում ա. «Գիտես չէ՞ ինչ տիպի փողատերեր են... Վրեն սաղ Billionaire ա...»:
Էս խեղճ էլիտար խանութներն էլ, իմանալով, որ հիմնական հաճախորդներն էդ տեսակ ճաշակի տեր մարդիկ են, ստիպված Իտալիայից էն ամենաքյարթու անճաշակ մոդելներն են բերում, ավելին ասեմ, երևի իտալացիք հայաստանյան շուկայի համար հատուկ մոդելներ են կարում, էլի օրիգինալ ա, բայց դե Limited Armenian Edition...
Հ.Գ. Տենց բիլիոներ, փող տան, չեմ հագնի, ավելի լավ ա Ֆիրդուսանոցից մի հատ կարգին չինական Gucci։ )))