Replik.am-ը գրում է.

Ճապոնական Mazda ավտոկոնցերնը ետ է կանչում ամբողջ աշխարհում վաճառված ավելի քան 4,9 միլիոն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ 1989-98 թվականներին արտադրված որոշ մոդելների մոտ առկա խախտումները կարող են հանգեցնել մեքենայի բռնկմանը, ինչի արդյունքում վտանգվելու է ուղևորների կյանքը:

Ավտոկոնցերնն անվճար վերանորոգելու է բոլոր մեքենաները: Ընկերությունից հայտնում են, որ ԱՄՆ-ում դեռ ոչ մի խնդիր չի եղել ի հայտ եկած խնդրի պատճառով, իսկ մյուս երկրներում արդեն 13 նման դեպք է գրանցվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել