993157925Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծրագրում է պոտենցիալ կանցերոգենների ցուցակում ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են բեկոնը, կոտլետներն ու նրբերշիկները: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Նշվում է, որ բժիշկները պատրաստ են մսամթերքները դնել մի շարքում քաղցկեղ առաջացնող այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են մկնդեղն ու ասբեստը: Թարմ միսը ևս հայտնվում է այս ցուցակում, իսկ իր «սպանելու հակումով» ԱՀԿ-ն այն դնում է «պահածոներից մի փոքր պակաս մակարդակում»:

Գիտնականները հստակեցնում են, որ այդ մթերքների օգտագործումը հնարավոր է՝ մեծացնում է աղիների քաղցկեղի վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել