Բրյուսի՝ Քեյթլինի վերածվելուց հետո սա, թերևս, երկրորդ ամենաապշեցուցիչ փոխակերպումն է, որին աշխարհը կարող է ականատես լինել։ Ամերիկայի նախկին զինվորականի գեր ու մազոտ մարմնից իսկական նրբակազմ գեղեցկուհի է «հայտնվել»։

33-ամյա այժմ արդեն Սոնա Ավեդյանը լուսանկարներով փաստագրել է 110 կգ քաշ ունեցող ռազմածովային զինվորական Մեթյուից նրբակազմ գայթակղիչ կնոջ փոխակերպվելու ողջ ընթացքը։

Ավեդյանն իր լուսանկարները հրապարակել է սոցկայքի իր էջում՝ #TransInspiration հաշթեգով։    

Փոխակերպման ճամփորդության 2 տարիների ընթացքում Աֆղանստանի պատերազմի վետերանը կորցրել է իր քաշի երեք չորրորդ մասը, հորմոնային թերապիա անցել ու մի շարք բարդ բժշկական միջամտությունների ենթարկվել, որոնցից ամենապարզը, թերևս, կրծքի վիրահատությունն էր։

Ես 110 կգ քաշ էի ձեռք բերել տխրությունից,- ասել է Ավեդյանը,- ես ուժասպառ էի և այլևս չէի կարող թաքնվել։

Ավեդյանն ամուսնացած էր և փոքր դուստր ուներ, երբ որոշեց փոխել սեռը 2012թ․-ին։ Ավեդյանը նշում է, որ իր գաղտնիքն առաջին անգամ մայրն է բացահայտել, երբ 7 տարեկանում բռնեցրել է նրան քրոջ շորերը փորձելիս։

Sona has paired several dramatic before and after pics on her Facebook account under the hashtag #TransInspiration.

Մայրս ինձ ասաց, որ այն, ինչ ես անում եմ, սխալ է։ Իմ ընտանիքը խորը կրոնական հավատք ուներ, և այն, ինչ նրանց համար նորմալ չէր, դժվարանում էին հանդուրժել։
Ես կոտրված էի և ամաչում էի։ Ես գիտեի, որ ուզում եմ աղջիկ լինել, սակայն հասարակությունը դա չէր ընդունի։

It wasn’t all smooth sailing — there was an awkward in-between period.

Ես փորձում էի տղամարդ լինել՝ ամուսնանալով ու ընտանիք կազմելով։ Ես չէի կարողանում պահպանել ամուսնությունս կեղծ ինքնության միջոցով ու ավելի ու ավելի շատ էի աշխատում արտերկրում։ Ես փորձում էին տղամարդկանց հատուկ հոբբիներով զբաղվել. զենքեր, մեքենաների մրցարշավ։

Avedian about halfway through her transition.

2012թ․-ին ես վերադարձա տուն՝ փորձելով փրկել ամուսնությունս, սակայն չափազանց ուշ էր, և ամուսնալուծությունն անխուսափելի էր։ Ես հասկացա, որ սա կյանքի մեկ այլ հնարավորություն է։

Ավեդյանը շուտով սկսեց իր փոխակերպման ճանապարհն ու նկարահանեց ողջ ընթացքը։ Տեսանյութն այժմ ավելի քան 1.6 միլիոն դիտում ունի։

Avedian jokes that the guy on the left looks like a “used car salesman”.

Avedian says her daughter (left) is “just happy that daddy is happy”.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել