1275708441Լրագրողների խոշորագույն հունական արհմիությունը հայտարարել է ուրբաթ նախազգուշական 24-ժամյա համահունական գործադուլի անցկացման մասին՝ ի նշան բողոքի ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Գործադուլը հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Աթենք այցի օրը։ Այդ այցին Հունաստանի կառավարությունը չափազանց մեծ նշանակություն է տալիս, և այն դարձել է տեղի ԶԼՄ-ների գլխավոր նորությունը։

Բողոքը կապված է հեռուստատեսային հեռարձակման լիցենզավորման մասին օրինագիծը խորհրդարան մտցնելու հետ։ Օրենքի ընդունումը կարող է հանգեցնել մասնավոր հեռուստաալիքների մեծ մասի փակման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել