Tert.am-ը գրում է.
Առնվազն 140 մլն եվրո է անհրաժեշտ Սլովենիային փախստականների հոսքին դիմակայելու համար: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունում։
Սլովենիան օրական 770.000 եվրո է ծախսում փախստականների համար, գրում է Вести-ն:
Բրյուսելը խնդրանքին արձագանքել է և լրացուցիչ միջոցներ կհատկացնի, սակայն միայն 60 մլն՝ 140-ի փոխարեն:
Իրավիճակը Սլովենիայի և Ավստրիայի սահմանին շարունակում է բարդ մնալ։ Փախստականները վեճի են բռնվում ոստիկանության հետ և բողոքում են, որ իրենց հետ հաշվի չեն նստում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/23/slovenia/1823922
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել