Ես հասկանում եմ` իսկական հեղափոխականը նահանջի կարիք չունի, գոնե ժամանակակից Հայաստանում իսկական հեղափոխականները երբեք չեն նահանջել:
Ինձ ամենաշատը դուր ա գալիս, որ արմատական երիտասարդ հեղափոխականները սահմանադրական փոփոխությունների թեմայում սեռական կոնտեքստ են տեղադրում ու էռոգրգռիչ տեսարաններով հոլովակներ են պատրաստում` իբր իշխանությունները սրանով ուզում են ժողովրդին բռնաբարել: Շատ ա ոգևորում էն միտքը, որ նրանք, թերևս, պատրաստ են էդ կարգավիճակի կրողը դառնալ, եթե փոփոխությունները տեղի ունենան, բայց միևնույն է` չընկճվել: Ով չի համարում, որ իրեն բռնաբարում են, նա, թերևս, հանգիստ կշարունակի ապրել, ծանր բեռը լինելու է բռնաբարվելու սպասողներինը:
Տոկունություն ձեզ, սիրելի արմատականներ, ձեր կրեատիվին ղուրբան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել