Իսպանացի գիտնականները ապացուցել են, որ ալկոհոլի օգտագործումն ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, հայտնում է rosbalt.ru-ն:
Նրանց կատարած հետազոտությանը մասնակցել են ավելի քան 300 հազար կին` 35-70 տարեկան: Գիտնականները 11 տարի հետևել են կանանց առողջությանը, որի ընթացքում 11.5 հազար մասնակցի մոտ ախտորոշվել է կրծքի քաղցկեղ:
Պարզվել է, որ հիվանդանալու ռիսկը բարձրացել է յուրաքանչյուր խմած ալկոհոլի բաժակի հետ: Գինու կամ գարեջրի յուրաքանչյուր լրացուցիչ բաժակը քաղցկեղի զարգացման ռիսկն ավելացրել է 4%-ով: Հատկապես վտանգավոր է եղել ալկոհոլի օգտագործումն առաջին հղիության ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



