Kensaku-Kuranaga-537x359Բանանի կեղևում կան շատ օգտակար նյութեր, հայտնում է The Daily Mail-ը:

Նախ այն բջջանյութի պահեստ է, որը կարգավորում է աղիների աշխատանքը: Նրա մեջ կան նաև մագնեզիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12,սպիտակուց: Այդ նյութերն օգտակար են ուղեղի, սրտի, ատամների և նյարդային համակարգի համար:

Դեռևս 2011 թվականին, գիտնականներն ասել են բանանի կեղևում պարունակվող պոլիֆենոլների և կարոտինոիդների մասին, որոնք արագացնում են նյութափոխանակությունը:

Սակայն սննդաբանները նշում են, որ բանաններն ակտիվորեն մշակում են պեստիցիդներով: Այդ պատճառով կամ հարկավոր է գնել օրգանիկ բանաններ, կամ խնամքով դրանք լվանալ: Կեղևը կարելի է օգտագործել եփած և չորացրած վճակում, կամ կոկտեյլների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել